Շվեյցարական Դավոսում քննարկվում են համաշխարհային տնտեսության ամենասուր պրոբլեմները: Քառօրյա հանդիպման թեման աշխարհի վերաֆորմատավորումն է՝ հետևանքները հասարակության, քաղաքականության և բիզնեսի վրա: Միջազգային տնտեսական ֆորումի ավագ տնօրեն Մարտինա Գմուրը ասել է, որ այս տարի քննարկումների թեման ոչ թե ճգնաժամն է, այլ նրա հաղթահարումը, ուստի օրակարգի առանցքային հարցը հետճգնաժամային վերականգնումն է: Մանրամասն քննարկվելու են անհավասարության, գործազրկության, աշխատաշուկայի առանձնահատկությունների, առողջապահության, կլիմայի հարցերը և, իհարկե, Սիրիայի իրավիճակը: